01:22  ,  1 նոյեմբերի, 2018

«Միլանը» հաղթեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության առաջին տուրից տեղափոխված խաղում «Միլանը» հյուրընկալեց «Ջենոային»: Դաշտի տերերը հաղթեցին ավելացված ժամանակում Ռոմանյոլիի խփած գոլի շնոհիվ: Իտալացի պաշտպանը դրանից առաջ դարձել էր ինքնագոլի հեղինակ:

«Միլանը» 18 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Ջենոան» ունի 14 միավոր եւ 11-րդն է: Առաջատար «Յուվենտուսը» վաստակել է 28 միավոր:

Իտալիայի առաջնություն, առաջին տուրից տեղափոխված խաղ

«Միլան» - «Ջենոա»՝ 2:1 (տեսանյութ)

Սուսո, 4, Ալեսիո Ռոմանյոլի, 90+1 - Ալեսիո Ռոմանյոլի, 56, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում