22:06  ,  31 հոկտեմբերի, 2018

Ջոկովիչը 2 տարի անց դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 2016 թվականից հետո առաջին անգամ կգլխավորի համաշխարհային դասակարգման աղյուսակը: Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել Փարիզի «Մասթերսին» եւ նրան փոխարինել է թունիսցի Մալեկ Ժազիրին: Ջոկովիչը Փարիզում դուրս է եկել երրորդ շրջան եւ կմրցի բոսնիացի Դամիր Ջումհուրի հետ: Անկախ Փարիզում ցույց տված արդյունքից Ջոկովիչը հաջորդ շաբաթ դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ:

2000 թվականից հետո առաջին անգամ մրցաշարջանը լավագույն 20-ից դուրս սկսած թենիսիստը կբարձրանա առաջին տեղ: 18 տարի առաջ այդպիսի հաջողություն էր ունեցել ռուսաստանցի Մարատ Սաֆինը, որը մրցաշրջանը սկսել էր համաշխարհային դասակարգման 38-րդ տեղում եւ դարձել էր առաջին ռակետ: Ջոկովիչն այս մրցաշրջանը սկսել է 22-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում