21:02  ,  31 հոկտեմբերի, 2018

«Փյունիկի» դարպասապահը ծնոտի կոտրվածք է ստացել եւ կվիրահատվի

Երեւանի «Փյունիկի» դարպասապահ Եվգենի Կոբոզեւը Հայաստանի առաջնության 14-րդ տուրի խաղում «Արցախի» խաղացողի հետ բախման հետեւանքով ստացել է ծնոտի կոտրվածք եւ կվիրահատվի նոյեմբերի 1-ին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արցախ» - «Փյունիկ» հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում