20:52  ,  31 հոկտեմբերի, 2018

«Ալաշկերտն» ուժեղ էր «Արարատ-Արմենիայից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

«Ալաշկերտը» 25 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «Բանանցից»: Երրորդ տեղում գտնվող «Լոռին» ունի 23 միավոր: «Արարատ-Արմենիան» 17 միավորով 5-րդն է:

Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 0:1

Պաշով, 54, ինքնագոլ

Հեռացում՝ Ջեֆերսոն («Ալաշկերտ»), 86

«Արարատ» - «Բանանց»՝ 0:1

Նաթանիել Ասամոա, 12

«Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ 2:0

Վբեյմար Անգուլո, 11 (ինքնագոլ), Արտյոմ Միքայելյան, 34

«Արցախ» - «Փյունիկ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում