20:05  ,  31 հոկտեմբերի, 2018

Արթուր Դալալոյանն՝ աշխարհի չեմպիոն

Ռուսաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Դալալոյանը նվաճել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության անհատական բազմամարտի չեմպիոնի տիտղոսը: 

Նա առաջ է անցել Չինաստանի ներկայացուցիչ Սյաոյից: Բրոնզե մեդալը նվաճել է ռուսաստանցի Նիկիտա Նագորնին: Այս առաջնությունում Արթուր Դալալոյանը Ռուսաստանի հավաքականի հետ դարձել էր թիմային բազմամարտի աշխարհի փոխչեմպիոն:

Ռուսաստանը 1999 թվականից հետո չէր ունեցել աշխարհի չեմպիոն անհատական բազմամարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում