12:12  ,  31 հոկտեմբերի, 2018

NBA. «Քլիվլենդի» առաջին հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող փոխչեմպիոն «Քլիվլենդը» կանոնավոր առաջնությունում առաջին հաղթանակը տարավ 7-րդ տուրում: «Քլիվլենդը» տանը մրցեց «Ատլանտայի» հետ եւ հաղթեց 136:114 հաշվով:

NBA-ի մեկնարկային 6 խաղերում «Քլիվլենդը» կրել էր 6 պարտություն, ինչից հետո թիմի գլխավոր մարզիչ Թայրոն Լյուն հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից:

«Հյուսթոնը» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը՝ 85:104 հաշվով պարտվելով «Պորտլենդին»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Քլիվլենդի» խաղացող Ռոդնի Հուդը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Ատլանտա»՝ 136:114 (35:31, 23:26, 41:30, 37:27)

«Օռլանդո» – «Սակրամենտո»՝ 99:107 (31:26, 25:33, 16:26, 27:22)

«Շառլոտ» – «Մայամի»՝ 125:113 (31:29, 34:26, 27:18, 33:40)

«Բոստոն» – «Դետրոյտ»՝ 108:105 (31:28, 25:30, 25:13, 27:34)

«Տորոնտո» – «Ֆիլադելֆիա»՝ 129:112 (35:26, 32:27, 38:33, 24:26)

«Հյուսթոն» – «Պորտլենդ»՝ 85:104 (15:19, 21:32, 26:34, 23:19)

«Մեմֆիս» – «Վաշինգտոն»՝ 107:95 (22:24, 24:21, 32:27, 29:23)

«Օկլահոմա» – «Կլիպերս»՝ 128:110 (25:33, 29:34, 39:10, 35:33)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում