22:07  ,  30 հոկտեմբերի, 2018

Միշել Տեր-Զաքարյանը՝ «Լիգա-1»-ի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը L'Equipe-ի վարկածով ճանաչվել է ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրի լավագույն մարզիչ: Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանն ընդգրկվել է նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հիշեցնենք, որ «Լիգա-1»-ի նախորդ տուրում «Մոնպելյեն» 3:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Թուլուզի» նկատմամբ եւ 22 միավորով վերադարձավ երրորդ տեղ:

L'Equipe-ը Միշել Տեր-Զաքարյանին ընդգրկվել էր նաեւ Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում