10:44  ,  31 հոկտեմբերի, 2018

«Լացիոն» «Ինտերի» դեմ խաղացել է երկրպագուներին նվիրված մարզաշապիկներով (ֆոտո)

Հռոմի «Լացիոյի» ֆուտբոլիստները Միլանի «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 10-րդ տուրի տնային խաղում հանդես են եկել ակումբի երկրպագուներին նվիրված մարզաշապիկներով:

«Լացիոյի» խաղային համարների վրա պատկերված են եղել թիմի երկրպագուների լուսանկարները:

Հոկտեմբերին «Լացիոն» սկսել էր «Թիմի հետ՝ խաղադաշտում» ակցիան, որի շրջանակում երկրպագուներն իրենց լուսանկարներն ուղարկում էին ակումբին: Հաղթողների դեմքերը հայտնեցին մարզաշապիկի վրա:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Ինտերն» արտագնա հաղթանակ էր տարել 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով