19:33  ,  30 հոկտեմբերի, 2018

Առաջին խումբ. Առաջատարը տարել է հերթական հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հոկտեմբերի 30-ին անցկացվել են 12-րդ տուրի վերջին 2 հանդիպումները:

Առաջատար «Յունիոր Սեւանը» 2:0 հաշվով տնային հաղթնաակ է տարել Գյումրիի «Շիրակ-2»-ի նկատմամբ եւ վաստակել 34 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Բանանց-2»-ն ունի 28 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Երեւանը»՝ 27:

«Յունիոր Սեւանը» շարունակում է մնալ Առաջին խմբի միակ թիմը, որը պարտություն չի կրել ընթացիկ առաջնությունում:

 Առաջին խումբ, 12-րդ տուր

«Յունիոր Սեւան» - «Շիրակ-2»՝ 2:0

Արմեն Դուրունց, 63 (11մ), Միխայիլ Գուբանով, 81

«Երեւան» - «Բանանց-3»` 3:2

Ստանիսլավ Եֆիմով, 22, Եվգենի Եվգենեւ, 25, Իվան Լատիշեւ, 51 – Միքայել Միրզոյան, 4, Մհեր Սուքիասյան, 85  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում