21:44  ,  30 հոկտեմբերի, 2018

NBA. 52 միավոր վաստակած Կլեյ Թոմփսոնը գերազանցեց Ստիվեն Կարիի ռեկորդը

Գոլդեն Սթեյտի» պաշտպան Կլեյ Թոմփսոնը, 52 միավոր վաստակելով «Չիկագոյի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում, սահմանել է ռեկորդ, փոխանցում է NBA-ի կայքը:

Թոմփսոնն առաջին բասկետբոլիստն է, որը NBA-ի մեկ խաղում կատարում է 14 դիպուկ 3 միավորանոց նետում (24 փորձից): Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Կլեյ Թոմփսոնի ակումբակից Ստիվեն Կարիին, որը մեկ խաղում գրանցել է 3 միավորանոց 13 նետում:

«Չիկագոյի» դեմ խաղում NBA-ի գործող չեմպիոնն առավելության էր հասել 149:124 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում