17:19  ,  30 հոկտեմբերի, 2018

Իտալիա - Հայաստան՝ 3:0

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը 0:3 հաշվով պարտվել է իտալացիներին: Հայկական թիմը գոլ է բաց թողել 19-րդ 26-րդ (11 մետրանոցից) եւ 87-րդ րոպեներին:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի Սինջ քաղաքում ընթացող մրցաշարի առաջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը 0:3 հաշվով պարտվել էր խորվաթներին: Խմբային փուլի վերջին տուրում Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը կմրցի Անդորրայի հավաքականի հետ:

Իտալիայի դեմ խաղում Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ 

1. Լևոն Տեր-Մինասյան, 2․ Սամվել Խանումյան (ավագ), 3․ Արսեն Գալստյան (16․ Էդգար Թամազյան, 80), 4․ Նորայր Նիկողոսյան, 5․ Ստեփան Սահրադյան, 9․ Կորյուն Սեդրակյան (10․ Գևորգ Տարախչյան, 72), 13․ Էդգար Մանուկյան, 14․ Ռոբերտ Բաղրամյան (8․ Կարեն Նալբանդյան, 46), 17․ Գառնիկ Գևորգյան, 19․ Ռոման Միքայելյան, 20․ Սպարտակ Հայրապետյան:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում