21:52  ,  29 հոկտեմբերի, 2018

Դալալոյանի սխալը Ռուսաստանին զրկել է աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը պետք է նվաճեր աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը, սակայն զուգափայտի վարժությունում Արթուր Դալալոյանի սխալը զրկել է թիմին Ռուսաստանի նորագույն պատմությունում առաջին անգամ այդ տիտղոսը նվաճելու հնարավորությունից: Այդ մասին ասել է Ռուսասաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն tass.ru-ին:

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող աշխարհի առաջնությունում թիմային բազմամարտի չեմպիոնի կոչումը նվաճել է Չինաստանի հավաքականը, որը Ռուսաստանի թիմին գերազանցել է  0,049 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում