13:08  ,  29 հոկտեմբերի, 2018

ՊՍԺ-ն կրկնել է 1960 թվականի ռեկորդ

Փարիզի ՊՍԺ-ն, Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում 2:0 հաշվով հաղթելով «Մարսելին», տարել է 11-րդ անընդմեջ հաղթանակը ու կրկնել տպավորիչ ռեկորդ:

Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) միայն Լոնդոնի «Տոտենհեմին» էր հաջողվել առաջնությունում մեկնարկել 11 հաղթանակով: Լոնդոնյան ակումբը ռեկորդը գրանցել էր 1960 թվականին, երբ դարձել էր Անգլիայի չեմպիոն, փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Մարսելում կայացած խաղում ՊՍԺ-ից երկրորդ խաղակեսում աչքի էին ընկել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլեր: Ֆրանսիայի առաջնության հաջորդ տուրում ՊՍԺ-ն կխաղա «Լիլի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում