12:40  ,  29 հոկտեմբերի, 2018

ՀՖՖ-ն կեղծ փաստաթղթերի համար պատժել է պատանեկան թիմերի

ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է ընթացիկ մրցաշրջանում մինչեւ 14 տարեկանների մանկապատանեկան առաջնության «Բ1» ենթախմբում հանդես եկող «Անդրանիկ-05» եւ մինչեւ 16 տարեկանների մանկապատանեկան առաջնության «Ա» ենթախմբում հանդես եկող «Արտաշատ-03» թիմերում ընդգրկված մի քանի ֆուտբոլիստների փաստաթղթերի համապատասխանության հարցը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

ՀՖՖ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետեւյալը.

2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Արտաշատ-03» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Թելման Յաղմուրյան) հանդես գալու համար նույն մարզի Լուսառատի միջնակարգ դպրոցի կողմից 3 պատանի ֆուտբոլիստների (Մուշեղ Ղազարյանին, Սուրեն Մոսոյանին և Նարեկ Էմիշյանին) տրվել է կեղծ փաստաթղթեր (կեղծված են ծննդյան տարեթվերը):

2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի թ. 1 մարզադպրոցի»  «Անդրանիկ-05» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Սամվել Ասատրյան) հանդես գալու համար նույն մարզի Խաչաղբյուր ու Լուսակունք գյուղերի միջնակարգ դպրոցների կողմից տրամադրված պատանի ֆուտբոլիստների (Արգիշտի Սողոմոնյան, Էդգար Գրիգորյան և Նարեկ Մարգարյան) ծնդդյան վկայականները իրականում պատկանում են այլ երեխաների:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն խստորեն պատժել է կեղծ փաստաթղթերով մանկապատանեկան առաջնություններում հանդես եկող թիմերին, համապատասխան պաշտոնյաններին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում