10:09  ,  29 հոկտեմբերի, 2018

NBA-ի ռեկորդ սահմանած Ստիվեն Կարին՝ ամենաարդյունավետ խաղացող ու օրվա լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 120:114 հաշվով ուժեղ է գտնվել «Բրուքլինից»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» առաջատարներից Ստիվեն Կարին՝ հավաքելով 35 միավոր: Նրա ակումբակից Կեւին Դյուրանտը վաստակել է 34 միավոր:

Ստիվեն Կարին սահմանեց NBA-ի ռեկորդ՝ 7 խաղերում անընդմեջ նվազագույն 5 անգամ կատարելով 3 միավորանոց նետում:

«Օկլահոման» Ռասել Ուեստբրուկի 23 միավորների օգնությամբ 117:110 հաշվով ուժեղ է գտնվել «Ֆինիքսից»՝ տանելով առաջին հաղթանակն այս մրցաշրջանում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Ստիվեն Կարիի 3 միավորանոց դրվագը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Բրուքլին» – «Գոլդեն Սթեյտ»՝ 114:120 (29:32, 20:31, 28:30, 37:27)

«Դալաս» – «Յուտա»՝ 104:113 (19:26, 27:24, 31:32, 27:31)

«Օկլահոմա» – «Ֆինիքս»՝ 117:110 (30:20, 32:28, 34:28, 21:34)

«Կլիպերս» – «Վաշինգտոն»՝ 136:104 (28:20, 41:34, 28:23, 39:27)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում