01:58  ,  29 հոկտեմբերի, 2018

ՊՍԺ-ն հաղթեց «Մարսելին»՝ 2:0

Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Մարսելի» հետ: Գերմանացի Տոմաս Տուխելի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի եւ գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի գոլերը՝ 2:0:

ՊՍԺ-ն առաջատարն է՝ 33 միավոր: «Մարսելը» 19 միավորով 5-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մարսել» - ՊՍԺ՝ 0:2 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 65, Յուլիան Դրաքսլեր, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով