22:56  ,  28 հոկտեմբերի, 2018

«Վերդեր» - «Բայեր»՝ 2:6

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Բրեմենի «Վերդերն» ընդունեց Լեւերկուզենի «Բայերին» եւ պարտություն կրեց 2:6 հաշվով: Վերջին երկու գոլերը հյուրերի հաշվին գրանցվեցին գերմանացի պաշտպան Սեբաստիան Լանգկամպի ինքնագոլերի շնորհիվ:

«Վերդերը» 17 միավորով մնաց չորրորդ տեղում: Նույնքան է վաստակել Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը երրորդն է: «Բայերը» 11 միավորով 12-րդն է: Առաջատար Դորտմունդի «Բորուսիան» ունի 21, «Բավարիան»՝ 19 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Վերդեր» - «Բայեր»՝ 2:6

Կլաուդիո Պիսարո, 60, Յույա Օսակո, 62 – Կեւին Ֆոլանդ, 8, Յուլիան Բրանդտ, 38, Կարիմ Բելարաբի, 45, Կայ Հավեց, 67, Սեբաստիան Լանգկամպ, 72, ինքնագոլ, 77, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում