20:03  ,  28 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Արթուր Ալեքսանյանը չի ներկայացել բրոնզե մեդալի համար գոտեմարտին

Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահառոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը չի ներկայացել բրոնզե մեդալի համար գոտեմարտին եւ հաղթանակը շնորհվել է իրանցի Մահդի Աբաս Ալիյարիֆեիզաբադիին: Ամենայն հավանականությամբ, Արթուր Ալեքսանյանի չգոտեմարտելու պատճառը վնասվածքն է:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ռուսաստանցի Մուսա Էվլոեւը, որը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր Արթուր Ալեքսանյանին: Եզրափակիչում Էվլոեւը 7:2 հաշվով ուժեղ է եղել բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում