00:39  ,  28 հոկտեմբերի, 2018

Նարեկ Աբգարյանը 11-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում

Մոսկվայում հոկտեմբերի 27-ին կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Նարեկ Աբգարյանը հաղթել է մեքսիկացի Էֆրեյն Պերես Լազարոյին: 8 ռաունդանոց մենամարտում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն առավելության է հասել միավորներով:

Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց 11 մենամարտը եւ տարավ 11-րդ հաղթանակը:

Էֆրեյն Պերես Լազարոն պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 30 մենամարտերից 19-ում հաղթանակ է տարել ու կրեց 11-րդ պարտությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում