00:19  ,  28 հոկտեմբերի, 2018

«Մոնակոն» խուսափեց պարտությունից, «Մոնպելյեն» վերադարձավ երրորդ տեղ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում «Մոնակոն» 2:2 հաշվով ավարտեց «Դիժոնի» դեմ տնային հանդիպումը (տեսանյութ):

«Մոնակոն» երրորդ խաղն անցկացրեց Ֆրանսիայի հավաքականի եւ «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիի գլխավորությամբ եւ դեռ չի հաղթել նորանշանակ գլխավոր մարզիչի հետ: «Մոնակոն» 7 միավորով նախավերջին տեղում է:

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Թուլուզին» եւ, շրջանցելով «Լիոնին», 22 միավորով վերադարձավ երրորդ տեղ:

Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մանակո» - «Դիժոն»՝ 2:2

Բենջամին Հենդրիկս, 29, Կամիլ Գլիկ, 78 – Մայքլ Ալֆոնս, 33, Մեհդի Աբեիդ, 57

«Թուլուզ» - «Մոնպելյե»՝ 0:3

Գաետան Լաբորդ, 21, Էնդի Դելորտ, 24, Բապտիստ Ռանյե, 90+3 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով