23:08  ,  27 հոկտեմբերի, 2018

Ռոնալդուի «կրակոցը»

Իտալական A Սերիայի 10-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էմպոլիի» նկատմամբ: Հատկապես գեղեցիկ ստացվեց պորտուգալացի հարձակվողի խփած երկրորդ գոլը 70-րդ րոպեին:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 33-ամյա Ռոնալդուն խփել է 7 գոլ եւ երկրորդն է ռմբարկուների ցուցակում: Նա 2 գոլ է հետ «Ռոմայի» լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկից:

«Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 25-ի եւ 4 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Էմպոլի» - «Յուվենտուս»՝ 1:2

Ֆրանչեսկո Կապուտո, 28 – Կրիշտիանու Ռոնալդու, 54 (11մ), 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով