Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ։
Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը հաղթահարել են օղակների վարժության որակավորման փուլը, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկի։
Բազմամարտում Արթուր Դավթյանը գրավել է 27-րդ տեղը, իսկ թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 32-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում