21:55  ,  26 հոկտեմբերի, 2018

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը «Չելսիից» է

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվերակության արդյունքում անգլիացի ֆուտբոլիստն առաջ է անցել Մունաս Դաբուրից («Զալցբուրգ»), Միխայել Ֆրայից («Ֆեներբահչե») եւ Ջիովանի Լո Սելսոյից («Բետիս»):

Հիշեցնենք, որ Լոֆտուս-Չիկի հեթ-տրիկի շներհիվ «Չելսին» 3:1 հաշվով տնային հաղթանակ էր տարել բելառուսական ԲԱՏԷ-ի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս