20:51  ,  26 հոկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն գոլը

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Դի Մարիայի խփած գոլն իտալական «Նապոլիի» դեմ հանդիպման (2:2) ավելացված ժամանակում:

Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում էի ննաեւ Մարսելոն («Ռեալ»), Բերնարդո Սիլվան («Մանչեսթեր Սիթի») եւ Լորենցո Ինսինյեն («Նապոլի»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում