00:46  ,  27 հոկտեմբերի, 2018

«Մարսելի» ֆանատները քարերով հարվածել են «Լացիոյի» ակումբային ավտոբուսին

Ֆրանսիական «Մարսելի» երկրպագուներն անկարգություններ են սարքել իտալական «Լացիոյի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի խաղից առաջ:

Մարսելում կայացած հանդիպումից առաջ տեղացի ֆանատները բախվել են ոստիկանների հետ: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել երկրպագուներին հանգստացնելու համար: «Մարսելի» երկրպագուները նաեւ քարերով հարվածել են «Լացիոյի» ակումբային ավտոբուսին, հաղորդում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Լացիոն» առավելության էր հասել 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում