17:17  ,  26 հոկտեմբերի, 2018

ՖԻՖԱ-ն արգելեց «Ժիրոնա» - «Բարսելոնա» խաղի անցկացումը Մայամիում

ՖԻՖԱ-ն հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել արգելել «Ժիրոնա» – «Բարսելոնա» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի հանդիպումը Մայամիում անցկացմանը։

«Ես կտրականապես դեմ եմ դրան եւ թույլ չեմ տալիս, որ «Ժիրոնան» «Բարսելոնայի» դեմ խաղա Մայամիում», ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, փոխանցում է Football Espana-ն:

Ավելի վաղ այդ հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու դեմ էին արտահայտվել նաեւ Մադրիդի «Ռեալը» եւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ իսպանական Պրիմերայի ղեկավար Խավյեր Տեբասը բազմիցս վստահություն էր հայտնել, որ խաղը կայանալու է ԱՄՆ-ում։

Օգոստոսին իսպանական Պրիմերան ամերիկյան Relevent Sports մեդիաընկերության հետ կնքել էր պայմանագիր, որի համաձայն՝ Իսպանիայի առաջնության մի քանի հանդիպումներ պետք է անցկացվեին Հյուսիասյին Ամերիկայում:

«Ժիրոնա» - «Բարսելոնա» հանդիպումը նախատեսված է անցկացնել հունվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով