09:33  ,  26 հոկտեմբերի, 2018

«Արսենալի» գլխավոր մարզիչը ռեկորդ է սահմանել Եվրոպայի լիգայում

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ռեկորդ է սահմանել Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ արտագնա հաղթանակի արդյունքում:

Եվրոպայի լիգայում դա իսպանացի մասնագետի 34-րդ հաղթանակն էր Եվրոպայի լիգայում, ինչը ռեկորդային ցուցանիշ է հաղթրդում է Gracenote Live-ը:

Նախկինում Էմերին գլխավորել է նաեւ իսպանական «Վալենսիան», «Սեւիլիան», Մոսկվայի «Սպարտակն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: «Սեւիլիայի» հետ նա 3 տարի անընդմեջ հաղթել էր Եվրոպայի լիգայում:

Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը: Բոլոր մրցաշարերում «Արսենալը» տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ նման բան նախորդ անգամ եղել էր 2007 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում