23:17  ,  25 հոկտեմբերի, 2018

Բազել. Ռոջեր Ֆեդերերը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Բազելում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչ: Շվեյցարացի թենիսիստը հայրենիքում պարտության է մատնել գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին՝ 6:3, 7:5: Պայքարը տեւել է 1 ժամ 8 րոպե:

Քառորդ եզրափակիչում Ֆեդերերը կմրցի ֆրանսիացի Ժիլ Սիմոնի եւ լատվիացի Էռնեստ Գուլբիսի մրցախաղի հաղթողի հետ: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2.4 միլիոն եվրո է: Ֆեդերերը պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով