20:35  ,  25 հոկտեմբերի, 2018

Isle of Man. Լեւոն Արոնյանը դարձյալ խաղաց ոչ ոքի

Բրիտանական Մեն կղզում անցկացվող Isle of Man մրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով խաղաց հնդիկ գրոսմայստեր Ադհիբանի հետ եւ 31-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի: Սա Արոնյանի չորրորդ անընդմեջ ոչ ոքին էր այս մրցաշարում:

Լեւոն Արոնյանը վաստակել է 4 միավոր: Ընթացիկ առաջատարն է ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը սպիտակներով պարտության է մատնել հնդիկ Աբհիջետ Գուպտային եւ ունի 5 միավոր: Մյուս առաջատարների մասնակցությամբ պարտիաները դեռ շարունակվում են:

Շարունակվում է նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանի եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի պարտիան: 5 տուրից հետո նրանք վաստակել են 3.5-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս