17:03  ,  25 հոկտեմբերի, 2018

ATP Erste Bank Open 500. Կարեն Խաչանովի պարտությունը

Ռուսաստանի առաջին ռակետ, «Կրեմլի Գավաթի» հաղթող Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP Erste Bank Open 500 մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Հայ մարզիկը հանդիպեց Ճապոնիայի ներկայացուցիչ Կեի Նիսիկորիի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 2:6, 2:6: Պայքարը տեւեց 1 ժամ 5 րոպե:

Նախորդ շրջանում Կարեն Խաչանովը հաղթել էր Ավստրիայի ներկայացուցիչ Դենիս Նովակին:

ATP Erste Bank Open 500-ի մրցանակային հիմնադրամը 2.2 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով