09:46  ,  25 հոկտեմբերի, 2018

«Սպորտինգ» - «Արսենալ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլում հոկտեմբերի 25-ին տեղի կունենան երրորդ տուրի հանդիպումները: Լոնդոնի «Արսենալը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ Լիսաբոնում կհյուրընկալվի պորտուգալական «Սպորտինգին»:

Բուքմեյքերները կանխատեսում են անգլիական թիմի հաղթանակը, որի գործակիցը 2.05 է: «Սպորտինգի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3.70 գործակցով, ոչ ոքին՝ 3.40:

«Սպորտինգ» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:55-ին:

E խմբում «Սպորտինգն» ու «Արսենալը» երկուական հաղթանակով առաջատարներն են: Գոլերի տարբերությամբ առաջին տեղում է լոնդոնյան ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում