22:29  ,  24 հոկտեմբերի, 2018

Isle of Man. Արոնյանը չհաղթեց Վլադիսլավ Կովալյեւին, Մելքումյանը ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ

Բրիտանական Մեն կղզում անցկացվող Isle of Man մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել բելառուս Վլադիսլավ Կովալյեւի հետ:

Հայաստանի հավաքականի մեկ այլ շախմատիստ Հրանտ Մելքումյանը սեւերով միավորը կիսել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ:

5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4.5-ական միավոր վաստակած չինացի Հաո Վանը եւ Արկադի Նայդիչը, իսկ Լեւոն Արոնյանը եւ Հրանտ Մելքումյանն ունեն 3.5-ական միավոր:

Isle of Man-ին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստներ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում