22:48  ,  24 հոկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. «Տոտենհեմը» բաց թողեց հաղթանակը, «Մոնակոն» մեկ միավոր տարավ Բելգիայից (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 24-ին անցկացվում են երրորդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները: Քիչ առաջ ավարտվեցին 2 խաղեր։

«Մոնակոն» 1:1 հաշվով ավարտեց բելգիական «Բրյուգեի» դեմ արտագնա հանդիպումը, իսկ Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հետ՝ հաղթանակը բաց թողնելով վերջնամասում:

«Մոնակոն» Ֆրանսիայի հավաքականի եւ «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիի գլխավորությամբ առաջին խաղն անցկացրեց եվրագավաթներում:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

A խումբ

«Բրյուգե» (Բելգիա) - «Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն)՝ 1:1 (տեսանյութ)

Ուեսլի, 39 – Մուսա Սիլա, 32

B խումբ

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2:2 (տեսանյութ)

Հիրվինգ Լոզանո, 30, Լյուկ Դե Յոնգ, 88 – Լուկաս Մոուրա, 39, Հարի Քեյն, 55

Հեռացում՝ Հուգո Լյորիս, 79 («Տոտենհեմ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում