18:37  ,  24 հոկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» հետ մեկնել է Լիսաբոն (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները մեկնել են Լիսաբոն, որտեղ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում կմրցեն պորտուգալական «Սպորտինգի» հետ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիական ակումբի կազմում Պորտուգալիա է ուղեւորվել նաեւ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հոկտեմբերի 25-ին Լիսաբոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:55-ին: Եվրոպայի լիգայի նախորդ 2 տուրերում «Արսենալը» եւ «Սպորինգը» միավոր չեն կորցրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով