21:47  ,  24 հոկտեմբերի, 2018

Ավստրալիայի ֆուտբոի ֆեդերացիան կհովանավորի Ուսեյն Բոլթի պայմանագիրը

Ավստրալիայի ֆուտբոի ֆեդերացիան կմասնակցի Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթի եւ ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ֆուտբոլային ակումբի պայմանագրի ֆինանսական կողմին, գրում է BBC Sport-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ջամայկացի նախկին արագավազորդը հրաժարվել է պայմանագիր կնքել «Սենթրալ Քոսթ Մարիներսի» հետ, որը տարեկան 150 հազար դոլար աշխատավարձ էր առաջարկել նրան։ 32-ամյա Բոլթն ակնկալում էր ավելի բարձր աշխատավարձ։

Ավստրալիայի ֆուտբոի ֆեդերացիան «Սենթրալ Քոսթ Մարիներսի» հետ կհամագործակցի ջամայկացու պայմանագրի ֆինանսավորման հարցում։

Հիշեցնենք, որ 2017-ին աթլետի կարիերան ավարտած 32-ամյա Բոլթը սկսել է ֆուտբոլիստի կարիերա եւ վերջերս առաջին գոլերն էր խփել «Սենթրալ Քոսթ Մարիներսի» կազմում: Հոկտեմբերի 12-ին կայացած «Մաքարտուր Վեստ Կոս Յունայթեդի» դեմ Ավստրալիայի առաջնության նախամրցաշրջանային խաղում ջամայկացի նախկին արագավազորդը դարձել էր դուբլի հեղինակ: 57-րդ րոպեին Բոլթն առաջին գոլն է խփել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, իսկ 11 րոպե անց աչքի է ընկել եւս մեկ անգամ: «Սենթրալ Քոսթ Մարիներսը» հաղթել էր 4:0 հաշվով, իսկ նախկին աթլետն առաջին անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում:

Ուսեյն Բոլթն օգոստոսից է մարզվում ավստրալական ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում