21:08  ,  24 հոկտեմբերի, 2018

Եվրոպայի լիգա․ «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը

Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա Ունաի Էմերիի գլխավորած թիմի փոխարինողների թվում:

«Արսենալ». Բերնդ Լենո, Շտեֆան Լիխշտայներ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Ռոբ Հոլդինգ, Նաչո Մոնրեալ, Մատեո Գենդուզի, Մոհամեդ Էլնենի, Էմիլ Սմիթ Ռոու, Աարոն Ռեմզի, Դենի Ուելբեկ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Հոկտեմբերի 25-ին Պորտուգալիայում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:55-ին: Եվրոպայի լիգայի նախորդ 2 տուրերում «Արսենալը» եւ «Սպորինգը» միավոր չեն կորցրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով