16:12  ,  24 հոկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները երգել են Ռոնալդուի պատվին

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ջերմ ընդունելության է արժանացել իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում:

Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած հանդիպումից հետո անգլիական ակումբի երկրպագուները 33-ամյա ֆուտբոլիստին հանդերձարան են ճանապարհել ծափահարություններով ու Viva Ronaldo երգով:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» հաղթել էր նվազագույն հաշվով: Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-2009-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում