Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան երրորդ տուրի հանդիպումները E, F, G, H խմբերում:
E խմբում Մյունխենի «Բավարիայում» Աթենքում 2:0 հաշվով հաղթեց հունական ԱԵԿ-ին եւ 7 միավորով երկրորդ տեղւոմ է: Խմբի առաջատարը հոլանդական «Այաքսն» է, որը 1:0 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Բենֆիկային» եւ նույնպես ունի 7 միավոր, սակայն գոլերի ավելի լավ տարբերությամբ:
F խմբում «Մանչեսթեր Սիթին» Ուկրաինայում շանս չտվեց Դոնեցկի «Շախտյորին»՝ 3:0: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը առաջին տեղում է՝ 6 միավոր: Երկրորդը ֆրանսիական «Լիոնն» է, որը Գերմանիայում 3:3 հաշվով խաղաց «Հոֆենհայմի» հետ եւ ունի 5 միավոր:
G խմբում հաղթանակներ տարան ֆավորիտները: Իտալական «Ռոման» տանը երեք գոլ խփեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
«Ռեալը» Մադրիդում ուժեղ էր չեխական «Վիկտորիա Պլզենից»՝ 2:1:
«Ռեալն» ու «Ռոման» ունեն 6-ական միավոր:
H խմբում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» «Օլդ Տրաֆորդում» արգենտինացի Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Իսպանական «Վալենսիան» Շվեյցարիայում չկարողացավ հաղթել «Յանգ Բոյզին»՝ 1:1:
«Յուվենտուսը» 9 միավորով խմբի առաջատարն է: «Մանչեսթեր Յունայթեդը» 4 միավորով երկրորդ տեղում է:
Չեմպիոնների լիգա, երրորդ տուր
E խումբ
ԱԵԿ - «Բավարիա»՝ 0:2 (տեսանյութ)
Խավի Մարտինես, 61, Ռոբերտ Լեւանդովսկի, 64
«Այաքս» - «Բենֆիկա»՝ 1:0
Նուսայր Մազրաուրի, 90+2
F խումբ
«Հոֆենհայմ» - «Լիոն»՝ 3:3
Անդրեյ Կրամարիչ, 32, 47, Ժոելինտոն, 90+2 - Բերտրան Տրաորե, 26, Տանգայ Նդոնբելե Ալվարո, 59, Մեմֆիս Դեպայ, 67
«Շախտյոր Դոնեցկ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 (տեսանյութ)
Դավիդ Սիլվա, 30, Էմերիկ Լյապորտ, 35, Բեռնարդո Սիլվա, 71
G խումբ
«Ռոմա» - «ԲԿՄԱ Մոսկվա»՝ 3:0
Էդին Ջեկո, 30, 43, Ջենգիզ Ունդեր, 50
«Ռեալ Մադրիդ» - «Վիկտորիա Պլզեն»՝ 2:1 (տեսանյութ)
Քարիմ Բենզեմա, 11, Մարսելո, 56 - Պատրիկ Գրոշովսկի, 78
H խումբ
«Յանգ Բոյզ» - «Վալենսիա»՝ 1:1 (տեսանյութ)
Գիյոմ Օարո, 55, 11մ - Միշի Բատշուայի, 26
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Յուվենտուս»՝ 0:1 (տեսանյութ)
Պաուլո Դիբալա, 17
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում