00:51  ,  24 հոկտեմբերի, 2018

ՉԼ. «Յուվենտուսը» հաղթեց «Օլդ Տրաֆորդում», «Ռեալն» ընդհատեց առանց հաղթանակների շարքը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան երրորդ տուրի հանդիպումները E, F, G, H խմբերում:

E խմբում Մյունխենի «Բավարիայում» Աթենքում 2:0 հաշվով հաղթեց հունական ԱԵԿ-ին եւ 7 միավորով երկրորդ տեղւոմ է: Խմբի առաջատարը հոլանդական «Այաքսն» է, որը 1:0 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Բենֆիկային» եւ նույնպես ունի 7 միավոր, սակայն գոլերի ավելի լավ տարբերությամբ:

F խմբում «Մանչեսթեր Սիթին» Ուկրաինայում շանս չտվեց Դոնեցկի «Շախտյորին»՝ 3:0: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը առաջին տեղում է՝ 6 միավոր: Երկրորդը ֆրանսիական «Լիոնն» է, որը Գերմանիայում 3:3 հաշվով խաղաց «Հոֆենհայմի» հետ եւ ունի 5 միավոր:

G խմբում հաղթանակներ տարան ֆավորիտները: Իտալական «Ռոման» տանը երեք գոլ խփեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

«Ռեալը» Մադրիդում ուժեղ էր չեխական «Վիկտորիա Պլզենից»՝ 2:1:

«Ռեալն» ու «Ռոման» ունեն 6-ական միավոր:

H խմբում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» «Օլդ Տրաֆորդում» արգենտինացի Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Իսպանական «Վալենսիան» Շվեյցարիայում չկարողացավ հաղթել «Յանգ Բոյզին»՝ 1:1:

«Յուվենտուսը» 9 միավորով խմբի առաջատարն է: «Մանչեսթեր Յունայթեդը» 4 միավորով երկրորդ տեղում է:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

E խումբ

ԱԵԿ - «Բավարիա»՝ 0:2 (տեսանյութ)

Խավի Մարտինես, 61, Ռոբերտ Լեւանդովսկի, 64

«Այաքս» - «Բենֆիկա»՝ 1:0

Նուսայր Մազրաուրի, 90+2

F խումբ

«Հոֆենհայմ» - «Լիոն»՝ 3:3

Անդրեյ Կրամարիչ, 32, 47, Ժոելինտոն, 90+2 - Բերտրան Տրաորե, 26, Տանգայ Նդոնբելե Ալվարո, 59, Մեմֆիս Դեպայ, 67

«Շախտյոր Դոնեցկ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 (տեսանյութ)

Դավիդ Սիլվա, 30, Էմերիկ Լյապորտ, 35, Բեռնարդո Սիլվա, 71

G խումբ

«Ռոմա» - «ԲԿՄԱ Մոսկվա»՝ 3:0

Էդին Ջեկո, 30, 43, Ջենգիզ Ունդեր, 50

«Ռեալ Մադրիդ» - «Վիկտորիա Պլզեն»՝ 2:1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 11, Մարսելո, 56 - Պատրիկ Գրոշովսկի, 78 

H խումբ

«Յանգ Բոյզ» - «Վալենսիա»՝ 1:1 (տեսանյութ)

Գիյոմ Օարո, 55, 11մ - Միշի Բատշուայի, 26

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Յուվենտուս»՝ 0:1 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում