00:02  ,  24 հոկտեմբերի, 2018

Բենզեման ՉԼ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ չորրորդ տեղ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման 57 գոլով բարձրացավ Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակի չորրորդ տեղ՝ շրջանցելով հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյին:

Խմբային փուլի երրորդ տուրում Բենզեման գրավել է չեխական «Վիկտորիա Պլզենի» դարպասը: Առաջին խաղակեսից հետո «Ռեալը» հաղթում է 1:0 հաշվով:

Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 120 գոլ: Երկրորդ տեղում է արգենտինացի Լիոնել Մեսին՝ 105 գոլ, երրորդը իսպանացի Ռաուլն է՝ 71 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում