21:50  ,  23 հոկտեմբերի, 2018

Պոգբան՝ «Յուվենտուսի» դեմ առաջիկա հանդիպման մասին. Բացարձակ առանձնահատուկ իրավիճակ է ինձ համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումն իր համար կլինի շատ հուզական:

Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին:

«Սա բացարձակ առանձնահատուկ իրավիճակ է ինձ համար: Մենք նախկին ակումբակիցներիս հետ փոխանակվել ենք հաղորդագրություններով դարձյալ հանդիպելու մասին: Սա շատ հուզական իրավիճակ է, քանի որ առաջին մրցաշրջանս պրոֆեսիոնալ ֆուտբոլում անցկացրել եմ եւ առաջին գոլս խփել եմ «Յուվենտուսում»: Թուրինյան ակումբում եմ հասունացել եւ շատ եմ հարգում այդ թիմը»,- Պոգբայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հոկտեմբերի 23-ին «Օլդ Տրաֆորդում» կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում