16:24  ,  23 հոկտեմբերի, 2018

Ինյեստայի արձանը կտեղադրվի Ալբասետեում

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին խաղացող, ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի արձանը կտեղադրվի ֆուտբոլիստի հայրենի Ալբասետեի «Աբելարդո Սանչես» քաղաքային զբոսայգում 2020 թվականին, հաղորդում է Football Espana-ն:

«Ինյեստան ներկայացնում է Ալբասետեի հանրության արժեքները՝ աշխատասիրություն, խոնարհություն եւ պարզություն»,- ասել է Ալբասետեի քաղաքապետը:

Մի քանի տարի առաջ Ինյեստայի արձանը տեղադրվել էր նաեւ ֆուտբոլիստի հայրենի գյուղում՝ Ֆուենտեալբիլյայում:

34-ամյա Ինյեստան 2010թ. աշխարհի առաջնության եզրափակիչի «ոսկե գոլի» հեղինակն է: Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Հոլանդիային: Ինյեստայում կատալոնական ակումբում հանդես է եկել 2002-2018 թվականներին՝ նվաճելով 32 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս