15:11  ,  23 հոկտեմբերի, 2018

Իկարդի. Մեսիի բացակայությունը մեծ կորուստ է «Բարսելոնայի» համար

Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին խոսել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի առաջիկա դիմակայության մասն:

«Ափսոս, որ Մեսին դուրս չի գա խաղադաշտ: Միշտ էլ հրաշալի է հանդիպել մեծագույն ֆուտբոլիստների հետ, իսկ նա լավագույնն է աշխարում: Դա մեծ կորուստ է «Բարսելոնայի» համար: Մենք լավ շանս ունենք հաջողության հասնել Իսպանիայում: «Ինտերը» դրա համար ունի բոլոր անհրաժեշտ որակները»,- Իկարդիի խոսքը մեջբերում է ESPN-ը:

«Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Մեսին ձեռքի կոտրվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում