12:57  +04,  23 հոկտեմբերի, 2018

ԵԱ. Հայաստանը նվաճեց արծաթե եւ բրոնզե մեդալ

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երկու տարիքային խմբերի երիտասարդական առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է երկամարտի երկու մեդալ:

Կանանց մինչեւ 23 տարեկանների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ երկամարտում հավաքելով 204 կգ (94+110):

Տղամարդկանց մինչեւ 20 տարեկանների պայքարում Հայաստանի թիմի համար արծաթե մեդալ է նվաճել 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, որը երկամարտում ցույց է տվել 301 կգ (136+165) արդյունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: