12:27  ,  23 հոկտեմբերի, 2018

Ռամոսը գնդակով 2 անգամ հարվածել է երիտասարդ թիմակցին եւ ընդունել, որ սխալ է եղել

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Թվիթերում արած գրառումով ընդունել է, որ սխալ է վարվել թիմի մարզման ժամանակ Սերխիո Ռեգիլոնի հետ կապված իրավիճակում: Պաշտպանը գնդակով երկու անգամ հարվածել էր «Ռեալի» երկրորդ թիմի խաղացողին, որը կոպիտ էր խաղացել իր դեմ:

«Սովորական իրավիճակ էր: Բայց ես չեմ արդարացնում իմ վարքը: Պետք է այդպես չարձագանքեի: Մենք միշտ էլ մեզ չենք խնայում մարզումների ժամանակ: Հաղթեց Ռեգիլոնի թիմը: Մոռանում ենք այս մասին եւ պատրաստվում Չեմպիոնների լիգայի խաղին»,- գրել է Ռամոսը:

Ըստ ամենայնի, 21-ամյա Ռեգիլոնը ներել է Ռամոսին տգեղ վարքի համար:

«Միշտ իմ թիմի եւ ավագի հետ եմ»,- գրել է ֆուտբոլիստը:

Հոկտեմբերի 23-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում կընդունի չեխական «Վիկտորիա Պլզենին»:

Արքայական ակումբը նախորդ հինգ հանդիպումներում կրել է չորս պարտություն, մեկ խաղ էլ ավարտել է ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում