10:50  ,  23 հոկտեմբերի, 2018

Անչելոտի. Ռոնալդուի միակ սխալն այն է, որ նա ընտրել է «Յուվենտուսը»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայությունը իտալական Սերիա Ա-ում: Իտալացի մարզիչը Ռոնալդուի հետ աշխատել է Մադրիդի «Ռեալում»:

«Ռոնալդուի տեղափոխությունը հրաշալի է Սերիա Ա-ի իմիջի համար: Իտալիայի առաջնությունում շատ են եղել սուպերաստղեր՝ Մարադոնա, Պլատինի, Զիկո, Զիդան, Ռոնալդո, Շեւչենկո, Կակա, Իբրահիմովիչ:

Բայց նախորդ տասնամյակում արդեն այդպես չէր: Ռոնալդուն կվերադարձնի նախկին փայլը: Նա հրաշալի պրոֆեսիոնալ է: Բայց նրա միակ սխալն այն է, որ նա ընտրել է «Յուվենտուսը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է France Football-ը:

Անչելոտին «Յուվենտուսը» գլխավորել է 1999-2001 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում