09:47  ,  23 հոկտեմբերի, 2018

Ռոնալդուն՝ «Օլդ Տրաֆորդում» (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում մեկ խաղի որակազրկումից հետո երրորդ տուրում կմասնակցի իր նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը: Ռոնալդուն անգլիական ակումբում հանդես է եկել 2003-2009 թվականներին:

«Այս մի քանի ամիսները Թուրինում հրաշալի էին: Թիմակիցներիս վերաբերմունքը եւ ներակումբային մթնոլորտը ֆանտաստիկ է: Ես ուրախ եմ լինել «Յուվենտուսում»: Դեռ հարմարվում եմ իտալական ֆուտբոլին, բայց ակումբակիցներս շատ են օգնում:

Եթե հաղթենք Մանչեսթերում, գործնականում կապահովենք մեր տեղը փլեյ-օֆֆում: Մենք պետք է «Մանչեսթեր Յունայթեդին» վերաբերվենք հարգանքով, որին նրանք արժանի են: Մրցակիցն ունի գերազանց կազմ եւ փորձառու մարզիչ: Շատ ծանր կլինի, բայց մենք ունենք մեր զենքը, մենք «Յուվենտուսն» ենք»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում