00:11  ,  23 հոկտեմբերի, 2018

Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Սամուել Սեւյանի հետ

Բրիտանական Մեն կղզում անցկացվող Isle of Man շախմատային մրցաշարի երրորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սեւյանի հետ: Հայկական շախմատի առաջատարը հանդես է եկել սպիտակ ֆիգուրներով:

Հայաստանի հավաքականի շախմատիստ Հրանտ Մելքումյանը սեւերով պարտվել է ռուսաստանցի Պավել Տրեգուբովին:

Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են 5 շախմատիստներ, որոնց թվում է նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Արոնյանը եւ Սեւյանն առաջատարներից հետ են կես միավոր:

Isle of Man-ին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստներ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում են նաեւ աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում