23:36  ,  22 հոկտեմբերի, 2018

RMC. Լոպետեգին «Ռեալից» կհեռացվի «Էլ Կլասիկոյից» հետո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին զբաղեցրած պաշտոնից կհեռացվի կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղից հետո` անկախ հանդիպման արդյունքից, գրում է RMC-ն:

«Էլ Կլասիկոյից» հետո «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնատար կնշանակվի արգենտինացի Սանտյագո Սոլարին, որը 2016 թվականից գլխավորում է մադրիդցիների երիտասարդական թիմը: Սոլարին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ է եւ Արքայական ակումբում խաղացել է 2000-2005-ը:

Խուլյեն Լոպետեգին այս ամռանն է գլխավորել «Ռեալը», որը բոլոր մրցաշարերում չի հաղթել նախորդ 5 խաղերում՝ կրելով 3 անընդմեջ պարտություն: Նրա գլխավորությամբ «Ռեալը» սահմանել էր ակումբային հակառեկորդ՝ չկարողանալով գոլ խփել 465 րոպե:

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 28-ին Կատալոնիայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում