18:39  ,  22 հոկտեմբերի, 2018

«Արսենալի» ավագը մայիսից հետո առաջին մարզումն է անցկացրել թիմի ընդհանուր խմբում

Լոնդոնի «Արսենալի» ավագ Լորան Կոսելնին լիովին վերականգնվել է ծանր վնասվածքից, հայտնում է ակումբի կայքը:

Վնասվածքից հետո առաջին անգամ ֆրանսիացի պաշտպանը մարզվել է «Արսենալի» ընդհանուր խմբի հետ եւ առաջիկայում կվերադառնա խաղադաշտ:

Հիշեցնենք, որ Լորան Կոսելնին խաղադաշտից բացակայում էր մայիսից, երբ ստացել էր աքիլեսյան ջիլի վնասվածք: Դրա պատճառով նա բաց թողեց նաեւ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում